Music Trend

Տորթ Թիվ – 2018թ.- ի ամենաթրենդային տորթը (իմ մեկնաբանությամբ) – Number cake – trend of 2018



Տորթի հեղինակ Adi Klinghofer
Խմոր
Օրիգինալ բաղադրատոմսում այս տորթի շերտերը պատրաստվում են (песочное тесто)խմորով։ Եթե հայերեն անվանումը գիտեք խնդրում եմ գրեք մեկնաբանության բաժնում ։ Ես պատրաստում եմ Մեղրով տորթի համար նախատեսված խմորով։ Այս խմորը իմ ամենասիրելի խմորներից մեկն է այդ իսկ պատճառով ես հիմնակնում շատ խմորի բաղադրատոմսեր փոխարինում եմ հենց այս մեկով։

Բաղադրատոմս (դասական մեղրով տորթի)
2 միջին չափսի ձու
200գ շաքարավազ կամ 1 բաժակ (250միլ)
1 պտղունձ աղ
100գ կարագ
1լիքը ճաշի գդալ մեղր
Սոդա 0.25 թեյի գդալ
Ալյուր 400գ կամ 2.5 բաժակ(250 միլ)

Պատրաստման եղանակ
Ձուն և շաքարավազը լավ հարել մինչև գույնը սպիտակի։
Ավելացնել աղը, կարագը և մեղրը ։ Եփել միջին ուժգնության կրակի վրա, հասցնել եռման աստիճանի բայց ՉԵՌԱՑՆԵԼ։
Ավելաացնել սոդան։ Սոդան և մեղրը
միասին կմտնեն ռեակցիայի մեջ և զանգվածը կփրփրի։ Սպասել 5 րոպե և ավելացնել ալյուրը։ Տաք խմորը կարող է շատ ալյուր վերցնել,այդ իսկ պատծառով օգտագործեք այնքան ալյուր որքան նշված է բաղադրատոմսում։ Խմորը դրեք սառնարան 20 րոպեով այնուհետև կարող եք թխել։
8 թվի երկարություն 40սմ
Լայնություն 23սմ։
Դուք կարող եք թխել ըստ Ձեր նախընտրած չափի։
Թխել 180°C 8 – 10 րոպե

Կրեմ
2.5 բաժակ կաթ (250միլ)
2.5 լիքը ճաշի գդալ ալյուր
2 բաժակ շաքարավազ(250 միլ)
Վանիլի էքստրակտ կամ վանիլին
Կարագ 250գ

Պատրաստման եղանակ
Շաքարավազը և ալյուրը խառնել (որպեսզի գնդիկներ չառաջանան)
այնուհետև ավելացնել կաթը և վանիլի էքստրակտը։
Եփել միջին ուժգնության կրակի վրա մինչև պնդելը։ Ընթացքում անդադար խառնել։ Թողնել սառչի։
Կարագը լավ հարել մինչև սպիտակի և ավելացնել եփած կրեմը։ Կրեմը պատրաստ է։

Ջևավորում
Ծաղիկ
Ելակ
Բեզե
Սև հաղարջ
Սրտիկ թխվածքաբլիթ (նույն խմորից)

Պատրաստելուց հետո թողնել 5 ժամ( կրեմը պետք է ներծծվի) կամ պատրաստել նախորեյին։


Author of the cake – Adi Klinghofer

Dough of honey cake dough.
2 eggs
200g sugar or 1 cup (250mil)
1pinch of salt
100g butter
1 tbsp of honey ( a lot)
0.25 tsp of baking soda
400g flour or 2.5 cup (250mil)

Lenght of number 8 is 40 centimeter
Width of number 8 is 23 centimeter
You can use the size what you want.

Instruction
Bring the mass to a boil but don’t boild. After add the baking soda and rest for 5 min. After add the flour. Before bake leave the dough in the fridge for about 20 min.
Bake 180°C 8-10 min.

Cream
2.5 cup of milk (250 mil)
2.5 tbsp of flour (a lot)
2 cup of sugar ( 250 mil)
Butter 250g

Instruction
Put the flour sugar and the milk into a large pan and cook until the thickens. After let it cool. After beat the butter until fluffy and add the cream… it’s done…

Decoration

Flowers
Strawberries
Meringues
Black currant
Hurt Cookies (make from cake dough)

Music- Xad – Wedding Day (Vlog No Copyright Music)

#loretamiraqyan #numbercake #8marchcake #cook #berries #honeycake

Comments (5)

  1. Loreta jan, es inch siruna bravo. Looks amazing

  2. Սիրունա ։իսկ կրեմը եթե քսած չի զարդարածա լիստերը փափկումա լավ?

  3. Хндрумем Патпишис на мой канал

  4. Ням Ням куснота

Comment here